GRUENHEIDE, GERMANY - SEPTEMBER 03: Tesla head Elon Musk talks to the press as he arrives to to have a look at the construction site of the new Tesla Gigafactory near Berlin on September 03, 2020 near Gruenheide, Germany. Musk is currently in Germany where he met with vaccine maker CureVac on Tuesday, with which Tesla has a cooperation to build devices for producing RNA vaccines, as well as German Economy Minister Peter Altmaier yesterday. (Photo by Maja Hitij/Getty Images)

Աշխարհի ամենահարուստն Իլոն Մասկն է, ամենաշատ միլիարդատերերն ԱՄՆ-ում են

ԱՄՆ-ն միլիարդատերերի թվով կրկին գլխավորել է Forbes-ի համաշխարհային վարկանիշը՝ 902 ամերիկացի ընդգրկվել է մոլորակի 3000 ամենահարուստ մարդկանց ցուցակում։

Երկրորդ տեղում Չինաստանն է. 516 չինացի միլիարդատեր կա ցանկում: Եռյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղից 205 միլիարդատեր կա:

Ամենահարուստ միլիարդատերերի 39-րդ ամենամյա վարկանիշում ընդգրկվել է 146 ռուսաստանցի, որոնցից 15-ը՝ առաջին անգամ:

2025 թվականին ամսագրի ցուցակում ընդգրկված էր 3028 մարդ, այդ թվում՝ 406 կին։ 3000 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասել է ռեկորդային 16.1 տրիլիոն դոլարի։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը գլխավորում է ամերիկացի Իլոն Մասկը՝ 342 միլիարդ դոլար կարողությամբ:

ajax-loader