Ստյուարդները կտեղակայվեն Իռլանդիայի ազգային բալլադի հերոսուհի Մոլլի Մելոունի արձանի մոտ՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, որպեսզի մարդիկ չդիպչեն դրան, հայտնում է BBC News-ը։
Դուբլինի քաղաքային խորհուրդը մայիսին մեկշաբաթյա պիլոտային ծրագիր է իրականացնում՝ կապված քանդակի կրծքերին դիպչող մարդկանց բողոքների հետ:
Քաղաքային խորհուրդը նաև հայտնել է, որ նախատեսում է նորից վերականգնել արձանի այն հատվածները, որոնք գունաթափվել են մարդկանց շփման արդյունքում:
«Դուբլինի քաղաքային խորհուրդը չի ցանկանում, որ որևէ մեկը դիպչի որևէ արվեստի գործին, լինի դա ներսում, թե դրսում, որպեսզի խուսափի վնասներից և ծախսատար վերանորոգումից»,- ասել է խորհրդի խոսնակը:- «Պատվանդանի ցածր բարձրությունը և արձանի շուրջ տարածությունը թույլ են տալիս հեշտությամբ հավաքվել մարդկանց, իսկ Մոլի Մելոունի արձանը էքսկուրսիաների գլխավոր թիրախներից է»:
Խորհուրդը նշել է, որ դիտարկվում են արձանին դիպչելն արգելելու այլ հնարավոր տարբերակներ, ինչպիսիք են այն տեղափոխելը կամ պատվանդանը բարձրացնելը: Այնուամենայնիվ, քաղաքապետարանը նշել է, որ այս տարբերակները «թանկարժեք» կլինեն, իսկ արվեստի գործի շուրջ ցանկապատի տեղադրումը «կարող է մեծացնել ռիսկը»։