ԶՈւ–ում կոմունալ–կենցաղային պայմանների ապահովման համար լրացուցիչ գումար կտրամադրվի։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստի ժամանակ։
Այդ նպատակով 2025 թ. ՀՀ պետական բյուջեում կկատարվեն մի շարք վերաբաշխումներ` ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման 2025–2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի օբյեկտների ցանկում ներառված շինարարական օբյեկտների կառուցման, վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև ԶՈւ կարիքների ապահովման համար ավտոտեխնիկայի նորոգման և նյութական միջոցների պահմանման նպատակով:
«2025 թ. օբյեկտների կահավորման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: Զորանոցագրասենյակային գույքի և կահույքի մատակարարման գործընթացքը արագ կազմակերպելու համար նախագծով առաջարկվում է 2025 թ. նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ: