Լոս Անջելեսում ավազակները 7000 դոլարի Labubu են գողացել

Լոս Անջելեսի մոտ գտնվող Լա Պունեի խանութներից մեկում տեղի է ունեցել համարձակ գողություն. անհայտ դիմակավորված տղամարդկանց մի խումբ գողացել է մոտ 7000 դոլար արժողությամբ Labubu խաղալիքների բոլոր տեսակները, հաղորդում է AP-ն։

Լոս Անջելեսի շրջանի ոստիկանության տվյալներով՝ գողերը խանութ են մտել գողացված Toyota Tacoma բեռնատարով, որը հետագայում հայտնաբերել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Այժմ հետաքննություն է ընթանում, բայց մանրամասները դեռևս չեն բացահայտվել։

Labubu-ն հոնկոնգցի նկարիչ Կասինգ Լանգի կողմից ստեղծված հայտնի խաղալիք է։ Այս զվարճալի «հրեշները»՝ սուր ատամներով և խորամանկ ժպիտով, արդեն դարձել են աշխարհի բազմաթիվ երկրպագուների սիրելին։

One Stop Shop-ի սեփականատերը Instagram-ում հրապարակել է տեսախցիկներից տեսանյութ, որտեղ ֆիքսվել է, թե ինչպես են դիմակավորված և գլխարկներով ավազակների մի խումբ վերցնում խաղալիքների տուփերը և ոչնչացնում տարածքը։

«Մենք դեռ ցնցված ենք»,-ասել է նա՝ խնդրելով բաժանորդներին օգնել գտնել հանցագործներին։

ajax-loader