ՌԴ-ի դաշնային բյուջեն ստացել է 7.6 տրիլիոն ռուբլի նավթագազային եկամուտ

Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեն ընթացիկ տարվա  հունվար-օգոստոս ամիսների համար ստացել է 7.6 տրիլիոն ռուբլի նավթագազային եկամուտ, ինչը 56.2%-ով գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Սա հիմնականում պայմանավորված է ռուսական նավթի գների աճով:

«Նավթից և գազից ստացվող եկամուտները աճել են և առաջիկա ամիսներին, սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման պարամետրերի համաձայն, կգերազանցեն հիմնական ցուցանիշները»,- ասված է ՌԴ ֆինանսների նախարարության զեկույցում:

Ֆինանսների նախարարությունը նաև նշել է, որ նավթի և գազի լրացուցիչ եկամուտների կուտակումը բարենպաստ գնային պայմանների ժամանակաշրջաններում և Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցների օգտագործումը նավթից և գազից կորցրած եկամուտները ծածկելու համար բյուջեի համար ապահովում է կայունություն՝ բյուջետային համակարգը նավթի և գազի եկամուտների ստացման տատանումների նկատմամբ:

Նյութի աղբյուրը՝ B24.am

ajax-loader