2025 թվականի սկզբից Ուկրաինայից ևս 100 հազար մարդ է հեռացել։ Այդ մասին են վկայում Էկոնոմիկայի նախարարության հրապարակած՝ Ուկրաինայի էկոնոմիկայում հիմնական իրադարձությունների մոնիթորինգի արդյունքները, հաղորդում է Корреспондент.net-ը։
Ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության տվյալների, 2025 թվականի ապրիլի 17-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է Ուկրաինայից 6,918 միլիոն փախստական (Եվրոպայում գրանցվել է 6,358 միլիոն փախստական, իսկ Եվրոպայից դուրս՝ 0,56 միլիոն փախստական)։
2024 թվականի դեկտեմբերի 16-ի տվյալների համեմատ՝ Եվրոպայում փախստականների թիվն ավելացել է 104 հազարով։