Գեղարքունիքի 7 մարզադպրոց կառավարության աջակցությամբ գույք ձեռք կբերի

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 7 միլիոն 247 հազար 800 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի յոթ մարզադպրոցներին՝ գույքի ձեռքբերման նպատակով։

Ինչպես տեղեկացաnq Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 1 միլիոն 484 հազար 200 դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Ռաֆիկի Եսայանի անվան քաղաքային,  900 հազար դրամ՝  Գեղարքունիքի մարզային,  950 հազար դրամ՝ Մարտունու Սմբատ Մհերյանի անվան, 1 միլիոն 726 հազար 600 դրամ՝ Սևանի Ն. Դագարյանի անվան, 580 հազար դրամ՝ Ճամբարակի մանկապատանեկան, 406 հազար դրամ՝ «Վարդենիսի թիվ 1», 1 միլիոն 201 հազար դրամ՝ Գավառի Գրիշա  Ափրոյանի անվան մանկապատանեկան  մարզադպրոցներին։

ՀՀ կառավարության նույն  նիստում որոշում է կայացվել՝ 24 միլիոն 40 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 4 և Վարդենիս համայնքի  Վանևան գյուղի միջնակարգ դպրոցներին՝ դպրոցական շենքերում կենտրոնացված  ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքների  իրականացման և հարակից ծառայությունների ձեռքբերման համար։ Նշված գումարից 10 միլիոն 252 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվելու է Վանևանի միջնակարգ դպրոց-ին, իսկ 13 միլիոն 790 հազար դրամը՝ Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցին։

ajax-loader