ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,508.1[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.1%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 19․1%-ով և կազմել 1,980.5 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 23.2%-ով և կազմել 1,699.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 7.8%-ով և կազմել 1,710.0 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 36.6%-ով և կազմել 0.5 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 69.2%-ով և կազմել 1,117.9[1] մլն կՎտ ժամ։
[1] Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 360.8 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 195.4 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների):
Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է: