ԿԸՀ-ն հաստատել է ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում հաստատել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը, ինչը պայմանավորված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների առաջին ատեստավորումն կանցկացվի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ 

Ատեստավորումը հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգումն է: Հանձնաժողովների անդամները ենթակա են ամենամյա պարտադիր ատեստավորման։ Հանձնաժողովը նիստում հաստատել է նաև ԿԸՀ, ԸԸՀ, ՏԸՀ կանոնակարգերը։

ajax-loader