Մարտի 4-ին հանրապետության մարզերի մեծ մասում գիշերը սպասվում է ձյուն, որն օրվա մնացած ժամերին կշարունակվի միայն առանձին վայրերում։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հյուսիսարեւմտյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 12-15 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ զգալիորեն կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն։ Գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +8+10։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +7+9,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -1+4,
Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+7,
Տավուշում գիշերը՝-2+1, ցերեկը՝ +7+11,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -3+1,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +5+9,
Արարատում գիշերը՝-2+2, ցերեկը՝ +9+11,
Արմավիրում գիշերը՝0-2, ցերեկը՝ +9+11,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1+2,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+10,
Սյունիքի հովիտներում գիշերը՝- -2+2, ցերեկը՝ +11+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+8։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ