Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
«Ֆեյսբուք»-ի իր էջում այդ մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հողամասի՝ շուկայականին մոտարկված արժեքը 730 միլիոն դրամ է:
Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասեցում գտնվող անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով։ Գործն ուղարկվել էր դատարան: