ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային և ազգային համակարգման թիմերի ներկայացուցիչներին։

Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ՊԵԿ նախագահը ընդգծել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ աջակցության կարևորագույն դերը։ 

Քննարկվել են ներկայում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև Սիսիանում ու Երևանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցման ծրագրերը, դրանց ներկա վիճակը, հիմնական խնդիրները։ Անդրադարձ է կատարվել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, ինչպես նաև նախանշվել  են իրականացման հետագա ուղղությունները։ 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել  իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովել համգործակցության շարունակական ընթացքը։

ajax-loader