Փետրվարի 20-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ ինտենսիվ։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են մրրիկ եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հարավարեւելյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։ Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է ուժեղ ձյուն։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ -2-4։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -5-9,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -4-8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -2-5,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -4-8,
Լոռիում գիշերը՝ -9-13, ցերեկը՝ -3-6,
Տավուշում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -6-9,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2-5,
Արարատում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-2,
Արմավիրում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-2,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-8,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-4-8, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -4-8։