ՕՊԵԿ+-ն ապրիլից կհետաձգի նավթի արդյունահանման աճը

ՕՊԵԿ+-ի երկրները դիտարկում են ապրիլից նավթի արդյունահանման ավելացումը հետաձգելու որոշումը՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արդյունահանումն ավելացնելու կոչերին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով մի քանի պատվիրակների։

Համաշխարհային շուկաները ներկայումս չափազանց փխրուն են արտադրության աճը վերսկսելու համար: Դեռևս ոչ մի որոշում չի կայացվել, և խմբում կան տարբեր տեսակետներ, թե ինչպես վարվել:

Մեկնաբանելով այս հրապարակումը` ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հիշեցրել է, որ ՕՊԵԿ+-ի մոնիթորինգի կոմիտեն փետրվարի 3-ին հաստատել է ապրիլից նավթի արդյունահանման ավելացման ծրագիրը և հավելել, որ այլ քննարկումներ դեռ չեն անցկացվել, թեև դաշինքն ունի շուկայի ամսական մոնիթորինգի տարբերակ։

«Վերջերս մենք նախարարական մոնիթորինգի հանձնաժողովի նիստ ենք ունեցել, որի ժամանակ որոշում չենք կայացրել այս հարցի վերաբերյալ», – ռուս պաշտոնյայի խոսքով՝ վերջնաժամկետ է նախանշված ապրիլը:

ajax-loader