Բեռնատարի պոկված անիվը երթևեկելի գոտուց դուրս բերած վարորդը պարեկային ծառայության կողմից շնորհակալագրի է արժանացել

Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը փետրվարի 17-ին հանդիպել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում վթարային իրավիճակը կանխած վարորդ Ազբեկ Ներսիսյանին։

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, Արթուր Խուդինյանը շնորհակալագիր է հանձնել նրան՝ անձնական նախաձեռնությամբ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար։

ՆԳ նախարարությունը կարևորում է երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ յուրաքանչյուր քաղաքացու սրտացավ, պատասխանատու վերաբերմունքը։

Փետրվարի 7-ին տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում վարորդը մեքենայից դուրս գալիս և երթևեկելի գոտուց դուրս բերում բեռնատարի պոկված անիվը։

ajax-loader