Բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է 666 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության  տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքը ձեռք բերող  և  կառուցապատող հանդիսացող ՍՊ ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից մեկ միասնական դիտավորությամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով թվով 12 սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 666.765.500 ՀՀ դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակելուն, ինչպես նաև իրացրել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Այսպես, 2001թ. հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատվել է Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքերի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտին` 82700 քառակուսի մետր տարածքով, որում պետության կարիքների համար վերցվող  օտարման գոտու սահմանների մեջ, ի թիվս այլ գույքերի, ընդգրկվել և իրացման ենթակա են դարձել նաև Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող տարածքում գտնվող մի շարք հասցեների անշարժ գույքերը:

ajax-loader