Փետրվարի 7-ի գիշերը հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն, լեռներում օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Օրվա մնացած ժամերին տեղումները կշարունակվեն առանձին վայրերում։ Սպասվում է նաեւ հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում է ձյուն, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Գգիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +5+7։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+1,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+6,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-4,
Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +1+5,
Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+6,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-2-4, ցերեկը՝ +1+5,
Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +5+8,
Արմավիրում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-1-4, ցերեկը՝ +5+8,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3+6,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+2։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ