Ո՞րն է մեր մոլորակը․ գիտնականները՝ մարդկության ծագման նոր հիպոթեզով

Կարո՞ղ է մարդը «հյուր» լինել Երկրի վրա: Երկու հայտնի գիտնականներ՝ կենսաբան Էլիս Սիլվերը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրենսիս Քրիկը, պնդում են, որ մեր հայրենիքն ամենեւին էլ այս մոլորակը չէ։ Նրանց վարկածը, որը հիմնված է 12 տարվա ուսումնասիրության վրա, կդիտարկվի գիտական ​​հանրության կողմից, գրել է BIOsferatum-ը։

Մարդու այլմոլորակային ծագման օգտին հիմնական փաստարկը նրա անհամատեղելիությունն է Երկրի պայմանների հետ։ Այսպիսով, 40-45 տարեկանում մարդկանց մեծամասնությունը սկսում է խնդիրներ ունենալ հենաշարժողական համակարգի եւ արյան անոթների հետ, ինչը կարող է մատնանշել սկզբնական շրջանում ձգողականության եւ լուսավորության տարբեր պարամետրերի մասին «ընտանի» մոլորակի վրա, հայտնել է Planet Today-ը։ Ավելին, մարդու կենսաբանական ռիթմերը համապատասխանում են 25-ժամյա ցիկլի, մինչդեռ Երկրի վրա օրն ավելի կարճ է։

Ավելի ինտրիգային են գենետիկական տվյալները։ Ֆրենսիս Քրիկի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ունեն 223 եզակի գեն, որոնք չունի երկրագնդի ոչ մի այլ արարած: Այս «օտար» գեները, հավանաբար, առանցքային դեր են խաղացել մարդու մտքի զարգացման գործում։ Պրոֆեսոր Սեմ Չանգը, որը մասնակցել է Մարդու գենոմի նախագծին, հաստատել է Երկրի կենսոլորտին ոչ բնորոշ գեների առկայությունը՝ անկախ Քրիկից եւ Սիլվերից։

Որտեղի՞ց կարող էին գալ մեր նախնիները: Սկզբում ենթադրվում էր, որ մարդկությունն առաջացել է մի քանի աստղային համակարգերից, սակայն հետագայում հետազոտությունները ցույց են տվել, որ երկրային բոլոր ռասաները ծագել են մի խմբից: Հավանաբար, ժամանող արարածները շփվել են նեանդերթալցիների եւ կրոմանյոնների հետ, որոնք ձեւավորել են մարդկության ժամանակակից տեսքը:

Վարկածն, իհարկե, լրացուցիչ ապացույցներ է պահանջում, եւ առայժմ այն ​​ավելի շատ գիտաֆանտաստիկայի է նման։ Սակայն հարցը բաց է մնում՝ մարդն իսկապե՞ս Երկրի զավակն է, թե՞ մի ինչ-որ ժամանակ իջել է երկնքից։

ajax-loader