Փետրվարի 5-ին հանրապետությունում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +8+10։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +1+5,
Լոռիում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +4+6,
Տավուշում գիշերը՝ 0-2, ցերեկը՝+6+8,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+2,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+7,
Արարատում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +7+10,
Արմավիրում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +6+10,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +2+4,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +7+9,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +6+10։