Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը կարող է հարյուրավոր տարիներ էներգիա մատակարարել աշխարհին

Միացյալ Նահանգները կարող է հարյուրավոր տարիներ ամբողջ աշխարհին էներգառեսուրսներ մատակարարել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք կարող ենք հարյուրավոր տարիներ ամբողջ աշխարհին էներգառեսուրսներ մատակարարել: Մենք այս պահին կարող ենք մատակարարել լավագույն էներգետիկ ռեսուրսը, քանի որ բնական գազը մաքուր է և արդյունավետ»,- ասել է նա Fox News-ին։

Ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը քայլեր կձեռնարկի երկրում ածխաջրածինների արտադրությունն ավելացնելու և հողմային էներգիայի զարգացումից հրաժարվելու ուղղությամբ:

ajax-loader