Թրամփին մահափորձի ժամանակ պաշտպանած գործակալին նշանակել են Գաղտնի ծառայության ղեկավար

Նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար է նշանակել Շոն Քարանին, որը հսկում էր հանրապետականին Փենսիլվանիայի նախընտրական հանրահավաքում, երբ տեղի ունեցավ մահափորձը։

«Ինձ համար պատիվ է առաջադրել Շոն Քարանին որպես Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության հաջորդ տնօրեն», – գրել է Թրամփը Truth Social-ում:

Նախագահի խոսքով՝ Քարանը իրավապահ մարմինների ոլորտում 23 տարվա փորձ ունի՝ սկսած 2001թ. ԱՄՆ Գաղտնի ծառայությունից: «Նա ապացուցեց իր անվախությունը, երբ վտանգի ենթարկեց կյանքը՝ օգնելով փրկել իմը մարդասպանի գնդակից Բաթլերում (Փենսիլվանիա): Ես վստահ եմ, որ Շոնը Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայությունն ավելի ուժեղ կդարձնի, քան երբեւէ»,- ասել է նախագահը։

2024թ. հուլիսի 13-ին Թրամփի դեմ մահափորձ կատարվեցն Բաթլերում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Նա թեթեւ վիրավորվել է ականջից։ Կրակողը՝ 20-ամյա ամերիկացի Թոմաս Մեթյու Քրուքսը, սպանվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։ Մահափորձից հետո Քիմբերլի Չիթլը հրաժարական տվեց ծառայության տնօրենի պաշտոնից։ Նրան ժամանակավորապես փոխարինել է Ռոնալդ Ռոուն։

ajax-loader