Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Հակոբ Սիմիդյան

Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով։ Այս մասին իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում։

Այս ամենը վկայում է մեր երկրի կենսաբազմազանության և էկոլոգիական հարստության վերակագնման մասին, ինչպես նաև այն արդյունք է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված արդյունավետ պահպանության աշխատանքների»,- նշել է նա:

ajax-loader