ՆԳՆ-ն նախաձեռնում է հարցում՝ ծառայությունների որակը բարելավելու նպատակով

Ներքին գործերի նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը հանրության շրջանում նախաձեռնում է հարցում: Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հարցումը նպատակ ունի հավաքագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, հաշվառման-քննական ծառայությունների, թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման ոլորտներում ծառայությունների մատուցման հետ կապված խնդիրները և բարելավելու մատուցման որակը։

«Ներքին գործերի նախարարությունը կարևորում է ծառայությունների մատուցման գործընթացների վերաբերյալ քաղաքացիների կարծիքը»,- նշված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

ajax-loader