Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ին պատկանող Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական գոտում գործող մետաղաձուլման գործարանը ձուլման աշխատանքներն իրականացնում է փորձաքննական պահանջների խախտմամբ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ավելի վաղ ահազանգ էր ստացել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ։

Խախտումներով իրականացվող աշխատանքները դադարեցվել են։

Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։