ՀՖՖ-ն սկսել է տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներ

Հենրի Ավագյան – «Փյունիկ»

Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)

Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)

Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)

Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)

Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Վեսթ Քոսթ» (Չինաստան)

Հովհաննես Համբարձումյան – «Նոա»

Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»

Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»

Գոռ Մանվելյան – «Նոա»

Արթուր Միրանյան – «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)

Հենրիխ Մխիթարյան – «Ինտեր» (Իտալիա)

Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»

Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հայաստանի 2024 թ. լավագույն մարզչի թեկնածուներ

Դմիտրի Գունկո – «Ուրարտու»

Վահե Գևորգյան – «Վան»

Եղիշե Մելիքյան – «Փյունիկ»

Վարդան Մինասյան – «Արարատ-Արմենիա»

Ռուի Մոտա – «Նոա»

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00:

Քվեարկությանը կարող են մասնակցե ԶԼՄ-ների ներկայացուցիչները (բացառությամբ ֆուտբոլային որևէ ակումբում աշխատող լրագրողների) եւ Fastex ՊրեմիերԼիգայի 2024-2025թթ. մրցաշրջանի մասնակից ակումբները (մեկ քվե)։ Ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել մրցաշրջանի ընթացքում/ տվյալ պահին իրենց ակումբը ներկայացրած/ներկայացնող թեկնածուի օգտին: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքում առաջին տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը պարգևատրվում է «ոսկե» գնդակ մրցանակով և 4 միլիոն դրամով, երկրորդ տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը՝ «արծաթե» գնդակ մրցանակով և 3 միլիոն դրամով, երրորդ տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը՝ «բրոնզե» գնդակ մրցանակով և 2 միլիոն դրամով: Տարվա լավագույն մարզիչը պարգևատրվում է 2 միլիոն դրամով և հուշանվերով

ajax-loader