Սիրիայի Հալեպ քաղաքի օդանավակայանը վերսկսել է օդանավերի ընդունումն ու ուղարկումն առանց իշխանություններից հատուկ թույլտվություն ստանալու անհրաժեշտության։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդային երթեւեկության կառավարման ծառայությունից։
«Ուղարկումն ու ընդունելությունը վերսկսվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ առայժմ խոսքը միայն ներքին չվերթների մասին է։
Դեկտեմբերի 8-ից Հալեպի օդանավակայանը փակվեց մի քանի օրով, այնուհետև սկսեց սպասարկել միայն մեկանգամյա թռիչքներ, որոնք լիազորված էին քաղաքացիական ավիացիայի պետական վերահսկողության մարմնի կողմից։