Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարությանը 2024-ի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը:
Բացի այդ, նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության՝ «մինչև 2026թ․ 500 մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում արդեն ընտրվել է 450 հաստատություն, որոնցից 139–ում արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։ Ընտրված մանկապարտեզներից 12-ի շինարարությունը նախատեսված է իրականացնել Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» վարկային ծրագրի շրջանակներում։
5 մանկապարտեզի մասով վարկային միջոցները չեն բավարարում և առաջացել է ֆինանսավորման խնդիր։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է եղել կառուցել նաև 2 մարզադպրոց, որի ֆինանսավորման համար նույնպես միջոցները չեն բավարարել։ Այսպիսով, նախագծով գումար է հատկացվում թվով 5 մանկապարտեզի, թվով 2 մարզադպրոցի, ինչպես նաև թվով 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակի նախագծման, կառուցման և վերակառուցման համար:
Մասնավորապես․
| ԸՆԴԱՄԵՆԸ, որից՝ | 638,444.4 |
| Մանկապարտեզներ | 461,392.5 |
| Նախագծում | 26,398.6 |
| Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզ | 7,965.7 |
| Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի մանկապարտեզ | 6,768.9 |
| Անի համայնքի Մարալիկ բնակավայրի մանկապարտեզ | 11,664.0 |
| Շինարարություն | 433,858.6 |
| Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրիմանկապարտեզ /կառուցում/ | 214,864.7 |
| Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզ /վերակառուցում/ | 218,993.9 |
| Մարզադպրոցներ | 173,567.2 |
| Նախագծում | 8,198.9 |
| Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոց | 8,198.9 |
| Շինարարություն | 165,368.3 |
| Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոց | 165,368.3 |
| «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ | 4,620.0 |
| Նախագծում | 4,620.0 |
| ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փ. 18/5, Նադարյան փ. 3/4 և ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքերի , թիվ 4 դպրոցի և թիվ 3 դպրոցի բակերում գտնվող տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ | 2,189.0 |
| ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ս. Շահումյանի փ. թիվ 1 շենքի, Ջերմուկի կրթահամալիրի բակերում և ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մանուկյան փ. 1-ին նրբ. թիվ 2 և 3 շենքերի, Թումանյան փ. թիվ 18, Շահումյան փ. թիվ 15 և 19 շենքերի բակերում գտնվող տարածքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ | 2,431.0 |
Բացի այդ, ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ 163․1 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ է հատկացվել ՀՏԶՀ-ին Ակնաշենի և Ուշիի մանկապարտեզների շինարարության մեկնարկման համար:
Նախագծով նաև նախատեսվում է ավելացնել թվով 7 դպրոցի կառուցման համար նախատեսված 1–ին եռամսյակի գումարները՝ հաշվի առնելով կնքված և կնքվող պայմանագրերով նախատեսված կանխավճարների չափերը։
Նշենք, որ թվով 34 հաստատության (23 դպրոցի և 11 կրթահամալիրի) համար պատվիրատու մարմին է սահմանվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, որոնցից 6–ը՝ Երևանում, 1–ը՝ Արագածոտնում, 5–ը՝ Գեղարքունիքում, 11–ը՝ Լոռիում, 9–ը՝ Կոտայքում, 2–ը՝ Տավուշում։ Այդ հաստատություններն են․
| Երևան |
| Երևանի Գ.Գուրզանդյանի անվան թիվ 163 հիմնական դպրոց |
| Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց |
| Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց |
| Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց |
| Երևանի Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոց |
| Երևանի թիվ 173 և թիվ 31 հիմնական դպրոցներ (վերակազմակերպվելու են նոր դպրոցի) |
| Արագածոտն |
| գ. Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվ. միջնակարգ դպրոց |
| Գեղարքունիք |
| գ. Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց |
| գ. Թթուջուրի կրթահամալիր |
| գ. Մարտունու կրթահամալիր |
| գ. Շատվանի կրթահամալիր |
| գ. Մադինայի կրթահամալիր |
| Լոռի |
| գ. Արևածագի Կ․Մելիքսեթյանանվանմիջնակարգդպրոց |
| գ. Աքորու միջնակարգ դպրոց |
| գ. Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոց |
| գ. Դսեղի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոց |
| գ. Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց |
| գ. Ճոճկանի միջնակարգ դպրոց |
| «ք. Վանաձորի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| գ. Հարթագյուղի կրթահամալիր |
| գ. Լեջանի կրթահամալիր |
| գ. Քարինջի կրթահամալիր |
| գ. Նորաշենի կրթահամալիր |
| Կոտայք |
| Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց |
| Գեղադիր բնակավայրի միջնակարգ դպրոց |
| Արագյուղ բնակավայրի միջնակարգ դպրոց |
| Մայակովսկի բնակավայրի միջնակարգ դպրոց |
| Կոտայք և Նոր Գյուղ բնակավայրերի միջնակարգ դպրոց |
| Արգել բնակավայրի միջնակարգ դպրոց |
| Գողթ բնակավայրի միջնակարգ դպրոց |
| Արամուս բնակավայրի միջնակարգ դպրոց |
| գ. Արտավազի կրթահամալիր |
| Տավուշ |
| գ. Լուսաձորի կրթահամալիր |
| գ. Ոսկևանի կրթահամալիր |
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ