Աբխազիայի խորհրդարանում պատգամավորների միջև հրաձգություն է տեղի ունեցել

Աբխազիայի խորհրդարանում հրաձգություն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ պատգամավորներից մեկի արձակած կրակոցներից 2 պատգամավոր է վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նախ գործակալության աղբյուրը նշել էր, որ հրաձգությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։ 

Այնուհետև տեղեկությունները ճշգրտվել են, և նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի ներսում՝ փակ նիստի ժամանակ։ Նախնական տեղեկություններով՝ կրակել է պատգամավոր Ադգուր Խարազիան։ Վիրավորում են ստացել պատգամավորներ Կան Կվարչիան և Վախթանգ Գոլանձիան։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և դատախազության աշխատակիցները։ 

ajax-loader