Մխիթար Թումանյանը ԶՊՄԿ աշխատակից է 1996 թվականից․ սկզբում ՀՋՏԱ-ում աշխատել է որպես փոխակրիչի մեքենավար, ապա սարքավորումների վերանորոգման փականագործ:
ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը ներկայացնում է, որ նրա հմտությունների շնորհիվ վերջին տարիներին վերանորոգումներն իրականացվել են նախատեսված ժամկետից շուտ, իսկ սարքավորումները ծառայում են երկար։
Օրը սկսվում է ստուգայցից, որի ընթացքում արդեն պարզ է դառնում` առաջիկա աշխատանքների ծավալը:

«Հեշտ աշխատանք չկա, գործը մնում է գործ»,- ասում է Մխիթար Թումանյանը։
Տարիների փորձառնությունն ու ձեռք բերած հմտությունները նրան թույլ են տալիս կազմակերպված աշխատել, ժամանակին հասցնել վերանորոգումները:
Ազատ ժամերին Մխիթարն այգեգործությամբ է զբաղվում, փորձում ավելի մոտ լինել բնությանը: Դա էլ թոթափում է աշխատանքային հոգնածությունը, նոր լիցքեր հաղորդում: