Vector illustration of cool single sleet weather icon - cloud with snow and rain in the dark sky

Սպասվում են թույլ տեղումներ

Դեկտեմբերի 3-ի գիշերը հանրապետության առանձին վայրերում սպասվում են թույլ տեղումներ, օրվա մնացած ժամերին ամենուրեք կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի 1+1, վաղը ցերեկը՝ +5+7։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +3+7,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -2+2, 

Լոռիում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +2+5,

Տավուշում գիշերը՝  +1+4, ցերեկը՝ +4+7,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0-2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +3+7,

Արարատում գիշերը՝+1+3, ցերեկը՝ +6+9, 

Արմավիրում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +6+8, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+11,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3+6։

ajax-loader