Պոլիտեխնիկում բացվել է Վիգեն Յաղջյանի անվան համակարգչային լսարան

Պոլիտեխնիկում պաշտոնապես բացվել է համակարգչային գիտության բազմաֆունկցիոնալ լսարան, որը անվանակոչվել է վաստակաշատ գիտնական, Պոլիտեխնիկի «Հաշվողական համակարգերի մաթեմատիկական ապահովման» ամբիոնի հիմնադիր վարիչ, տ.գ.թ. , դոցենտ Վիգեն Յաղջյանի անվամբ: Այս մասին իր էջում գրել է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը:

«Անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով հագեցված և յուրահատուկ դիզայներական ոճով վերանորոգված այս մասնագիտական լսարանը ծառայելու է ոլորտային կրթության կազմակերպման համար: Վստահ եմ, որ ստեղծված կրթական միջավայրը դրական ազդեցություն կունենա դասախոսական և ուսանողական անձնակազմի մոտիվացիայի վրա:

Միջոցառման հանդիսավոր մասն ամփոփվեց, Վիգեն Յաղջյանի թվային ուղերձով` ուղված Պոլիտեխնիկի համայնքին, որը ստեղծվել էր արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ:

Նախագիծն իրականացվել է Վիգեն Յաղջյանի զավակ, Պոլիտեխնիկի շրջանավարտ Արա Յաղջյանի աջակցությամբ»,- գրել է նա:

ajax-loader