Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար:
Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը:
«Նոյեմբերի 27-ին ժամը 11։50-ի դրությամբ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է»,- նշված է հաղորդագրության մեջ: