Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում նոյեմբերի 27-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: 

Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: 

ajax-loader