Աննա Հակոբյանը, Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ տեսանյութ է տեղադրվել:
«Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա էի հրապարակային գլխավոր ունկնդրությանը, որն անցկացնում էր Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը։
Ունկնդրությանը ներկա էին ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից»,- գրել է Աննա Հակոբյանը։