Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ բանտարկյալները փորձել են փախչել բանտից, սակայն բանտ ներխուժելու համար ձերբակալության դեպքեր շատ չեն եղել, գրում է KFDX Wichita Falls-ը։
Ահա թե ինչու ամերիկացի Դևերի Միտչելը ճաղերի հետևում է հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կանզաս նահանգի Վիչիտա շրջանի շերիֆի գրասենյակը հայտրարել է, որ նա ուժով մտել է բանտ:
Միտչելը մեղադրվում է ավելի քան 2500 դոլարի վնաս պատճառելու և անօրինական կերպով բանտի տարածք ներխուժելու մեջ:
2024 թվականի նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան, բանտ է մեկնել շերիֆի տեղակալը, ով հայտնել է, որ տղամարդը ներս է մտել արգելված մուտքից։ Շերիֆի օգնականը Միտչելին գտել է գլխավոր նախասրահի կողքին նստած: Միտչելը նրան ասել է, որ եկել է մեղայականով՝ չմարված օրդերի պատճառով:
Շերիֆի մեկ այլ տեղակալ գնացել է ստուգելու տեսահսկման կադրերը և ասել, որ տեսանյութում երևում է, թե ինչպես է Միտչելը թակում մուտքի դռները, հետո քարեր վերցնում և նետում դրանք ապակե դռների վրա:
Նա հավելել է, որ Միտչելը սկսել է քաշքշել վնասված դռները, մինչև դրանք բացվել են, իսկ հետո գնացել է այցելությունների սենյակ: Երբ շերիֆի տեղակալները ստուգել են գրառումները, պարզվել է, որ Միտչելի ձերբակալության համար չկա որևէ չմարված օրդեր:
Դրանից մեկ շաբաթ առաջ Միտչելը բանտում է եղել, բայց այն ժամանակ դատապարտվել էր ևս 2500 դոլար արժողությամբ հանցագործության համար, որի ժամանակ ոստիկանները հայտնել էին, որ նա ծալովի աթոռով ջարդել է կնոջ մեքենայի ապակիները: