Բնակարանների գները՝ Երևանում

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2024 թ․-ի սեպտեմբերի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։

Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի սեպտեմբերին կազմել է 908,100 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 5․6% աճ։

Արաբկիր վարչական շրջանում՝ 637,800 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 5․7% աճ։

Դավթաշեն վարչական շրջանում՝ 481,500 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 9․8% անկում։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 444,500 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 8․7% աճ։

Աջափնյակ վարչական շրջանում՝ 414,600 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 8․8% աճ։

Էրեբունի վարչական շրջանում՝ 411,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7․3% աճ։

Նոր Նորք վարչական շրջանում՝ 405,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 9․3% աճ։

Շենգավիթ վարչական շրջանում՝ 404,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 8․3% աճ։

Ավան վարչական շրջանում՝ 402,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 8․6% աճ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 394,100 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 6․7% աճ։

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 231,100 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 6% աճ։

ajax-loader