Սարալանջի հատվածում ծառատունկ է իրականացվել

Կամավորության միջազգային օրվան՝ դեկտեմբերի 5-ին ընդառաջ, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծառատունկ՝ Աբովյան պուրակի դիմացի՝ Սարալանջի հատվածում: 

Ինչպես տեղեկանում ենք Երևանքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, նոր տունկերը Կենտրոն վարչական շրջանին նվիրաբերել է  Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության թիմը, որի աշխատակիցները նույնպես մասնակցել են ծառատունկին:  

«Աշնանային ծառատունկի և դրան ուղեկցող կամավորական աշխատանքների արդյունքում կանաչապատ տարածքի նշված հատվածը հարստացել է  նոր ծառատեսակներով»,- ասված է հաղորդագրության մեջ: 

ajax-loader