Արցախահայերը պայքարել են իրենց իրավունքների համար. Թունբերգը կոչ է արել ազատ արձակել գերիներին

Համաշխարհային հանրությունը վաղուց պետք է իր վրա վերցներ թե՛ քաղբանտարկյաների, թե՛ ռազմագերիների, թե՛ մյուս գերիների ազատ արձակման խնդիրը, որոնք պահվում են Ադրբեջանում։ Համաշխարհային հանրությունը պետք է նման համարձակություն ստանձնի։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է շվեդ հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը։

Նրա գնահատմամբ՝ COP29-ի անցկացումը Բաքվում ավելի շատ մարտահրավերներ է ստեղծում։

«Համաշխարհային ղեկավարները գտնվում են Ադրբեջանում եւ վախենում են ասել այն, ինչի համար կարող են պատժվել։ Ադրբեջանը մնում է անպատիժ, ոչ ոք նրանից չի պահանջում մարդու իրավունքների խախտման դիմաց։

Այն բանի համար, որ համաշխարհային ղեկավարները գտնվում են այնտեղ, նրանցից նույնպես ոչ ոք ոչինչ չի պահանջում անգործության համար։ Դա ապտակ է զոհերին եւ կլիմայական փոփոխությանը, եւ ալիեւյան ռեժիմին։

Ինչպե՞ս կարող է COP29-ն անցկացվել Ադրբեջանում, որտեղ անգամ նվազագույն հարգանք չկա մարդու իրավունքների հանդեպ։ Եվ այդպիսի՞ երկրներն են որոշում կլիմայական օրակարգը։ Նման կոնֆերանսները չեն կարող ոչ մի դրական բան բերել այդ օրակարգում»,- նշել է Թունբերգը։

Նա ընդգծել է, որ արցախահայերը պայքարել են իրենց իրավունքների, ապրելու եւ գոյատեւելու իրավունքի համար։

ajax-loader