Սպենդիարյանի տուն-թանգարանում կվերաբացվի արդիականացված ցուցադրության սրահը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կվերաբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը՝ արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ։ 

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցադրությունը համալրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության փաստագրական և գեղարվեստական նորահայտ նյութերով, որոնք կխթանեն անվանի կոմպոզիտորի ստեղծագործական առանձնահատկությունների հանրայնացումն ու ճանաչողության բարձրացումը: 

Նշվում է, որ ինտերակտիվ նոր ձևաչափով է ներկայացված կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի բեմական պատմությունը: Արդիականացված և գրավիչ լուծումներով ցուցադրանքը մեկտեղել է տուն-թանգարանում գործող կրթական ծրագրերը և հնարավորություն  տվել նորերի ստեղծմանը: 

ajax-loader