Օրբանը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի առթիվ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արդեն ողջունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Այդ մասին նա գրել է  X սոցիալական հարթակի իր էջում։

«Միացյալ Նահանգների քաղաքական պատմության մեծագույն վերադարձը։ Իմ շնորհավորանքներն եմ հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին իր մեծ հաղթանակի կապակցությամբ։ Շատ անհրաժեշտ հաղթանակ ամբողջ աշխարհի համար», – գրել է նա։

ԱՄՆ-ում ձայների հաշվարկը շարունակվում է։ Սակայն մի շարք խոշոր լրատվամիջոցներ, այդ թվում՝ Fox News-ը, արդեն հայտնել են, որ հաշվարկի արդյունքներով ակնկալում են Թրամփի հաղթանակը։ Թրամփն՝ ինքը, արդեն հայտարարել է հաղթանակի մասին և ելույթ ունեցել իր աջակիցների առջև։ 

ajax-loader