Հնդկաստանի Մեծ Նոյդա քաղաքում ողբերգական և վրդովեցուցիչ պատմություն է տեղի ունեցել. 28-ամյա Նիկի Բհատիին դաժանաբար սպանել են՝ նրա վրա այրվող հեղուկ են լցրել, ծեծել և այրել հենց սկեսրոջ տանը՝ իր վեցամյա որդու աչքի առաջ, հայտնում է Hindustan Times-ը։
Զոհը՝ Նիկին, և նրա քույրը՝ Կանչհանը, 2016 թվականին հարս են գնացել նույն ընտանիք։
Ծնողները նրանց թանկարժեք մեքենաներ, ոսկի և գումար են նվիրել, սակայն օժիտի ծարավը չի հագեցել. շորթողները շարունակել են պահանջել լրացուցիչ 36 լախ։ Նիկին ենթարկվել է նվաստացման և ֆիզիկական բռնության, մինչև հրդեհից զոհվելը։
Կասկածի տակ է հայտնվել ամուսինը՝ Վիպին Բհատին, սակայն մյուս հարազատները ևս՝ մայրը, հայրը և եղբայրը, հետախուզման մեջ են։ Նա ձերբակալվել է, իսկ փախուստի փորձի ժամանակ՝ ապացույցների (այրվող հեղուկով շշեր) պահման վայր ուղեկցելիս, տեսուչից խլել է ատրճանակը և կրակել ոստիկանների ուղղությամբ։ Իրավապահները պատասխանել են՝ կրակելով նրա ոտքին, որից հետո նա հոսպիտալացվել է։
Երբ նրան հիվանդանոց են տեղափոխել, Վիպինը լրագրողներին հայտարարել է. «Ես ափսոսանք չեմ զգում։ Ես նրան չեմ սպանել։ Նա ինքն է մահացել։ Ընտանիքներում նման վեճերը սովորական բան են»։
Այս խոսքերն էլ ավելի են ուժեղացրել հասարակական զայրույթը։ Զոհվածի հայրը հայտարարել է, որ ոստիկանությունը ճիշտ է վարվել, քանի որ միայն հանցագործն է փախուստի դիմում։
Նա պահանջել է ոչ թե պարզապես արդարադատություն, այլ դաժան հատուցում՝ տան քանդում և հանցագործների «գնդակահարություն»՝ որպես արդարության խորհրդանիշ, որը համակարգը նախկինում չի տվել։
Այս ողբերգության մեկ այլ առանցքային դեմք զոհվածի ավագ քույրն է, որը ձայնագրել է նվաստացումն ու խոշտանգումները։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ