Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ (ֆոտո)

Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ:

20c20223-7689-4384-9cf9-99364b3f576c.JPG (129 KB)

Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:

b9e0d997-43c4-4f28-9442-c71299b8ca45.JPG (123 KB)
ajax-loader