Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Դրանցից են.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական արտոնությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հանրային կրթության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Հարկադիր կատարման ապահովման ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Քրեական օրենսգրքում եւ կից օրենքներում (սահմանադրական օրենք) լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Ոստիկանական գվարդիայի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական տուրքի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Պաշտպանական արդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Սննդամթերքների անվտանգության պետական վերահսկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանցից են.

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց  ապահովման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Ընտրական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Քաղաքացիակատարողական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Աշխատանքային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Խորհրդարանականները նաեւ վավերացրել են մի շարք համաձայնագրեր.

«N САМ 1024 01 С-ը Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի զարգացման բանկի միիջեւ»,

Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման եվրասիական բանկի միջեւ «Եվրասիական կայունացման եւ զարգացման հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը։

ajax-loader