Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեի 1,767,235․8 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Մասնավորապես սեպտեմբեր ամսին բյուջեի 219,074․4 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

2024թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 2․3%-ով և կազմել՝ 525,812 մլն ՀՀ դրամ։

Եկամտային հարկի ծավալներն աճել են 20․2%-ով և կազմել՝ 486,567․4 մլն ՀՀ դրամ։

Շահութահարկի ծավալներն աճել են 5%-ով և կազմել՝ 290,431․3 մլն ՀՀ դրամ։

Ակցիզային հարկի ծավալներն աճել են 0․2%-ով և կազմել՝ 95,886․7 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 15%-ով և կազմել՝ 76,700․4 մլն ՀՀ դրամ։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 79․4%-ով և կազմել՝ 75,433․9 մլն ՀՀ դրամ։

Այլ հարկերի ծավալներն աճել են 12․2%-ով և կազմել՝ 59,661 մլն ՀՀ դրամ։

Պետական տուրքի ծավալները աճել են 20․9%-ով և կազմել՝ 57,149 մլն ՀՀ դրամ։

Մաքսատուրքի ծավալներն նվազել են 1․4%-ով և կազմել՝ 55,595․5 մլն ՀՀ դրամ։

Շրջանառության հարկի ծավալներն աճել են 17%-ով և կազմել՝ 44,015․5 մլն ՀՀ դրամ։

Հարկերի անցումային գերավճարների ցուցանիշը կազմել է -17 մլն ՀՀ դրամ։

ajax-loader