Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ թեկնածուների ցուցակի համալրման նպատակով

Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով: 

«Դատախազությունից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ, աշխատանքային օրերին ժամը՝ 09:30-12:30-ը և 14:30-17:30-ը: 

Մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: 

Մրցույթն անցկացվելու է 2025 թվականի հունվարի 15-ից հետո՝ Գլխավոր դատախազության վարչական շենքում։ 

Մրցույթին մասնակցելու պայմաններին, ժամկետներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ajax-loader