Որոշ մարզերում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ

Հայաստանի մի շարք մարզերում լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Այդ մասին հայտնում են Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: 

«Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ 

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ 

Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։ 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: 

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 18-ին Աղստև, Դեբեդ, Հրազդան, Քասախ, Ազատ, Վեդի և Սևանա լճի ավազանի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում

ajax-loader