«Հայկական ավիաուղիները» ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական։ Այդ մասին ասվում է փոխադրողի տարածած հաղորդագրությունում։
«Սա կարևոր ձեռքբերում է ընկերության զարգացման, թռիչքների ուղղությունների ընդլանյման համար։
Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ Հաջորդ տարի սպասում են նոր ու հետաքրքիր ուղղություններ։
Առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված մինչև նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիների»չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն»,- ընդգծվում է հաղորդագրությունում։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ