Արարատի մարզի Հնաբերդ գյուղում հին դպրոցի շենքում մանկապարտեզ կտեղակայվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշեց Արտաշատ համայնքի Հնաբերդ գյուղի Նարեկացի փողոց 22 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 410,9 քմ մակերեսով դպրոցի հին շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.25 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Արտաշատ համայնքին՝ համայնքում երիտասարդական և մանկական կենտրոն ստեղծելու նպատակով, որտեղ կգործեն մարզական խմբեր, ինչպես նաև առկա պարի խումբը։

Ներկայումս Արտաշատ համայնքի Հնաբերդ բնակավայրի մշակույթի տանը արդեն իսկ գործում են մարզական և պարի խմբակներ։ Նախադպրոցական ուսումնական հաստատության բացակայությունը խոչընդոտում է բնակավայրում բնակվող 0-6 տարիքի և 69 երեխաների նախադպրոցական կրթություն  ստանալու հնարավորությունը։

Այժմ դիտարկվում է Հնաբերդ բնակավայրի բնակիչներին հասանելի դարձնել նախադպրոցական կրթությունը։

Դպրոցի հին շենքը Արտաշատ համայնքին նվիրաբերելու դեպքում (մանկապարտեզ տեղակայելու համար) շենքի վերանորոգումը, արդիականացումը, վերականգնումը և հետագա շահագործումը ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնի, քանի որ Արտաշատ համայնքը մտադիր է այն իրականացնել իր միջոցների և ծախսերի հաշվին։

ajax-loader