Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում ընդգրկված է C լիգայի C4 խմբում Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականների հետ։

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը արտագնա հանդիպում կանցկացնի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ, իսկ 3 օր անց տանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Նյութի աղբյուրը՝ Armlur.am https://armlur.am/1405915/

ajax-loader