ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մշակութային կցորդ և սփյուռքում հայ համայնքի ակտիվ անդամ Շողակ Հովհաննիսյանն ընթրիքի սեղանի շուրջ էր հավաքել հայ համայնքի ներկայացուցիչների: Այս մասին սոցիալական ցանցերի իր էջեում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ միասին վերջին օրերին գտնվում է ԱՄՆ-ում:
«Օգտվելով առիթից բոլորին ծանոթացրեցինք «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և իհարկե մեզ բոլորիս հուզող հարցերից խոսեցինք։
Շնորհակալ եմ տիկին Հովհաննիսյանին և ընթրիքին ներկա գտնվող բոլոր հյուրերին այսչափ ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար»,-գրել է Հակոբյանն ու հրապարակել տեսանյութ: